Բաժիններ՝

Բիլլի Այլիշը ճանաչվել է 2022 թվականի ամենաազդեցիկ կանանցից մեկը

Բիլլի Այլիշը Financial Times-ի կողմից ճանաչվել է 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Ամբողջական ցանկը հրապարակված է հրատարակության կայքում։

Վարկանիշը կազմողները նշել են, որ Այլիշն իր 20 տարիների ընթացքում հասել է մեծ բարձունքների։ «Բիլլի Այլիշը դարձել է Գլաստոնբերիի և Կոաչելլայի (փառատոններ) լավագույն կատարող, «Գրեմմիի» յոթակի դափնեկիր, Բոնդի մասին պատմող ֆիլմի սաունդթրեքի (No Time to Die-ում (2021)) կատարող և Օսկարի դափնեկիր՝ նախքան ԱՄՆ-ում խմելու օրինական տարիքի հասնելը»,- ասված էր երգչուհու լուսանկարին կից նկարագրության մեջ։

Ազդեցիկ կանանց ցանկում են հայտնվել նաև այնպիսի ստեղծագործողներ, ինչպիսիք են մալայզիացի դերասանուհի Միշել Յեոն, ռեժիսոր Քիչի Դանգարեմբգան, գրող Էննի Էռնոն և նկարչուհի Անն Իմհոֆը: Ամենաազդեցիկ կանայք են ճանաչվել նաև ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Քեթանջի Բրաուն Ջեքսոնը, Saint Laurent-ի գործադիր տնօրեն Ֆրանչեսկա Բելետինին, Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, ուկրաինական իրավապաշտպան կազմակերպության՝ «Քաղաքացիական ազատությունների կենտրոնի» ղեկավար Օլեքսանդրա Մատվիյչուկը և այլք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս