Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարարը: «Երկօրյա այցով գտնվում եմ Բելառուսի Հանրապետությունում։ Նախօրեին հանդիպել եմ Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարցերին առնչվող հարցեր, ողջունել ընթացիկ տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալի կրկնակի ավելացումը։ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունում քննարկել ենք Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը։

Գյուղատնտեսության նախարար Իգոր Բրիլոյի հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այցի շրջանակում նաև ծանոթացել եմ բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների գործունեությանը»,-գրել է Քերոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031