Արտակ Զաքարյանը՝ ընդդիմություն-իշխանություն պայքարի մասին
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ընդդիմություն-իշխանության պայքարը կայանում է հետևյալում:
Ընդդիմությունն ասում է. ժողովուրդ պետության անվտանգությունը, պաշտպանունակությունը, խելամիտ քաղաքականությունը, Արցախը և Սյունիքն անառիկ պահելը, համախմբված լինելը, ազգային ինքնություն և արժանապատվություն ունենալը կարևոր բաներ են ու մեր ազգի գոյության իմաստն է…
Իշխանությունն ասում է. ժողովուրդ, ասֆալտի ու տարբեր վերանորոգումների վրա փող ծախսելը, պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարները բարձրացելը, թշնամու ցանությունները կատարելով կապիտուլյացվելն ու ձևական խաղաղություն պահելը, այդ ընթացքում տոածառի վառ լույսերի տակ պարելը կարևոր բաներ են:
Ջհանդամը, թե հետո ստիպված չենք լինելու կորցնել ամեն ինչ ու արտագաղթել մեր երկրից…
Առայժմ հաղթում է իշխանությունը…»։