Կառավարությունը 210 միլիոն դրամով ավելացրեց գործուղումների և արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության ծախսերը

Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստին որոշեց պահուստային ֆոնդի հաշվին ավելացնել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծախսերի ֆինանսա­վոր­ման պլանը: Գործուղումների համար նախատեսված բյուջեն կավելացվի 30 միլիոն դրամով, իսկ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության բյուջեն՝ 180 միլիոն դրամով։

Հավելյալ հատկացումների կատարումը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի բյուջեով նշյալ միջոցառումների համար նախատեսված միջոցները արդեն սպառվել են։

Այսպես, ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված էր 370 մլն. դրամ, սակայն մարմիններին կատարված հատկացումների արդյունքում 04.11.22թ դրությամբ չբախշված մնացորդը կազմում է 78.7 մլն. դրամ, որի շրջանակներում հնարավոր չէ փոխհատուցել արդեն իսկ ընդունված ՀՀ վարչապետի որոշմամբ կատարված ծախսերը, որոնք կազմում են 197.2 մլն. դրամ։

Ինչ վերաբերում է արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծախսերին, ապա տարեկան ճշտված բյուջեով դրանց համար նախատեսված էր 320 մլն. դրամ, որից 04.11.22թ դրությամբ չբախշված մնացորդը կազմում է 52 մլն. դրամ, սակայն առկա են պատվիրակությունների ընդու­նելությունների և պաշտոնական գործուղումների գծով ՀՀ վարչապետի որոշումներ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռևս չեն ներկայացվել համապատասխան մարմինների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս