
Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող Գեղամ Հ.-ն կալանավորվել է

Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 24-ին Նորագավիթի 12-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 40-ամյա Գեղամ Հ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 10-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր հարկեր վճարելուց խուսափելու համար:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: