
Շղթայական վթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ», «ՎԱԶ-2110», «Մերսեդես», «Օպել», «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի մեքենաներ: «Լեքսուսի» 44-ամյա վարորդը, չորս ուղևորները և «ԲՄՎ»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: