Մունդիալ-2022․ Աշխարհի գործող չեմպիոնը վստահ հաղթանակ տոնեց Ավստրալիայի հավաքականի նկատմամբ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում տեղի ունեցավ D խմբի երկրորդ հանդիպումը։ Ալ Ջանուբ մարզադաշտում մրցեցին Ֆրանսիայի և Ավստրալիայի հավաքականները։
Հանդիպումը շատ հաջող մեկնարկ ունեցավ Ավստրալիայի հավաքականի համար։ Ավստրալացիները կարողացան գոլի վերածել իրենց առաջին իսկ գրոհը։ 9-րդ րոպեին ավստրալացիների կազմում աչքի ընկավ Կրեյգ Գուդվինը՝ արդյունավետ եզրափակելով եզրից եկած փոխանցումը։
Բաց թողած գոլից հետո Ֆրանսիայի հավաքականը ամբողջովին տիրեց նախաձեռնությանը և փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն շուրջ 20 րոպե Ավստրալիան շատ գրագետ պաշտպանվում էր, սակայն 27-րդ րոպեից ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ 27-րդ րոպեին Թեո Էրնանդեսի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Ադրիեն Ռաբիոն։ Այս գոլից հետո Ֆրանսիայի հավաքականը սկսեց էլ ավելի վստահ գործել ու շատ արագ նաև առաջ անցավ հաշվի մեջ։ 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օլիվիե ժիրուն։ 2-րդ խաղակեսի մնացած ժամանակահատվածն անցավ առանց արտառոց իրադարձությունների։ Ավստրալացիները ևս մեկ հնարավորություն ունեցան գոլ խփելու, սակայն ֆրանսիացիներին փրկեց դարպասաձողը։ Առաջին խաղակեսում նոր գոլեր չարձանագրվեցին։ Ֆրանսիա-Ավստրալիա՝ 4-1:
Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցավ Ֆրանսիայի հավաքականի առավելությամբ։ Ֆրանսիացիները երկրորդ խաղակեսում ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ խոշոր հաշվով հաղթանակ տանելով մրցակցի նկատմամբ։ 68-րդ րոպեին Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, իսկ 71-րդ րոպեին արդեն Կիլիան Մբապեի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց Օլիվիե Ժիրուն։ Ի դեպ, Օլիվիե Ժիրուն այս խաղում խփած գոլերի շնորհիվ հավաքականում իր գոլերի քանակը հասցրեց 51-ի՝ կրկնելով Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկու Տիերի Անրիի ցուցանիշը։
Այս հաղթանակից հետո Ֆրանսիայի հավաքականը 3 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը։ Դանիան ու Թունիսն ունեն մեկական միավոր, Ավստրալիան միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։