Բաժիններ՝

Բայդենը շնորհավորել է հանրապետականներին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հանրապետական կուսակցությանը, որը միջանկյալ ընտրությունների արդյունքում ստացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի նկատմամբ հսկողությունը:

«Ես շնորհավորում եմ առաջնորդ Մաքքարթիին (Քեւին Մաքքարթի, հանրապետականների առաջնորդը Կոնգրեսի Ստորին պալատում) այն բանի կապակցությամբ, որ հանրապետականները մեծամասնություն են ստացել Ներկայացուցիչների պալատում, եւ ես պատրաստ եմ հանրապետականների հետ աշխատելու՝ աշխատող ընտանիքների համար արդյունքների հասնելու նպատակով»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակում է Սպիտակ տունը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ամերիկացիները ցանկանում են, որպեսզի իշխանությունները կենտրոնանան այն խնդիրների վրա, որոնք կարեւոր են իրենց համար:

«Եվ ես աշխատելու եմ բոլորի հետ՝ հանրապետականների կամ դեմոկրատների. ով ցանկանում է աշխատել ինձ հետ արդյունքների հասնելու համար»,- նշել է նա:

CNN եւ NBC հեռուստաալիքների կանխատեսումներով՝ հանրապետականները հաղթանակ են տարել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:

Նրանք ստանում են 218 տեղ՝ անհրաժեշտ նվազագույնը մեծամասնությունն ապահովելու համար: Դեմոկրատներն ունեն 208 տեղ:

Ընդամենը պալատում 435 տեղ է, հետեւաբար, առայժմ չեն որոշվել ինը տեղերի հաղթողները Կոնգրեսի ստորին պալատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930