![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտովթար՝ «Կուկուռիզնիկի» մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/383b17cb9ec45f4cd0fcf7b793e1d7ad.jpg)
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց, ժողովրդին հայտնի՝ «Կուկուռիզնիկի» տակ բախվել են Toyota Land Cruiser և վրացական համարանիշներով Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Toyota Land Cruiser-ի վարորդ՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, արցախցի հայտնի գեներալ Սամվել Օգանովսկին և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը վարել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը։