ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։

Ինչպես  հայտնում են ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները։

Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, խոսել տարվա ընթացքի մարտահրավերներից, առկա իրավիճակից, առաջնահերթություններից։

Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին, ապրիլ-մայիս ամիսների հանրահավաքներին։ Գրիգորյանը խոսել է նաև իրավահավասարության ապահովման, ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց իրավազորման ու ընտանիքում բռնության դեմ պայքարի խնդիրների մասին։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանի հաստատությանը կատարած աշխատանքի համար։

Հանդիպման ավարտին Պաշտպանը պատվիրակության անդամներին է փոխանցել Պաշտպանի հաստատության կողմից պատրաստված արտահերթ զեկույցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930