
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Հաղթանակի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Հաղթանակի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն փակ կլինի Հաղթանակի կամուրջով երթևեկությունը»,- նշված է հայտարարության մեջ: