
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Լևոն Հ.-ն ձերբակալվել է

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մարտունու բաժին է տեղափոխվել 50-ամյա Լևոն Հ.-ն, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: