
Արսեն Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխության հարցով բանակցությունները շարունակվում են

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխության հարցով բանակցությունները շարունակվում են:
Այս մասին գրում է Championat.com-ը` մեջբերելով ֆուտբոլիստի խոսքերը. «Այս պահին ես այդ մասին չեմ մտածում: Այս մասին կարող եք հարցնել ակումբում: Բանակցությունները շարունակվում են, բայց ավելին ասել չեմ կարող»:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ հայկական արմատներով ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի«Չելսի»: Զախարյանի տեղափոխությունն անգլիական ակումբ չէր կայացել Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների պատճառով:
Արսեն Զախարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նա ռուսաստանյան ակումբի կազմում մասնակցել է 52 խաղի, դարձել է 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2021 թվականին Զախարյանը նորամուտն է նշել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում և մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում: