
Դահուկորդները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Մրցաշրջանը հաջող են սկսել ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարները` Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:
Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդն էր՝ վաստակելով 59.07 վարկանիշային միավոր, առաջատարին զիջելով ընդամենը 12.4 վայրկյան, իսկ Կատյա Գալստյանը հավասարը չուներ 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր: