Բաժիններ՝

Վարդենիսում հրետակոծությունից տուժած բնակավայրերի վերականգնման գործընթացը շարունակվում է

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանի, մարզպետարանի ֆինասնական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանի, քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի եւ Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանի հետ քննարկեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի արդյունքում Վարդենիս համայնքի 3 բնակավայրերում հրետակոծությունից տուժած բնակարանների եւ շինությունների վերականգման գործընթացի հետ կապված խնդիրները։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես ներկայացրին Վարդենիս համայնքի, Սոթք բնակավայրի եւ Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, թշնամու հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսից եւ այժմ գտնվում է ընթացքի մեջ։ Վերականգնվում են վնասված տանիքիները, առաստաղները, պատերը, լուսամուտները, պատշգամբները։ Վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի կողմից տրամադրված միջոցների հաշվին։

Մարզպետ Կարեն Սարգսյանը քննարկման ընթացքում արեց դիտողություններ եւ առաջարկություններ եւ տվեց համապատասխան հանձնարարականներ։

«Յուրաքանչյուր ծախսված դրամի համար պետք է ներկայացնել պարտադիր կատարողական ակտ եւ հաշվետվություն, ավարտի հասցված աշխատանքները մեր կողմից դիտարկվելու են տեղում։ Ոչ մի տուժած ընտանիք դուրս չի մնա աջակցության ծրագրից, ոչ մի տուժած բնակարան՝ վերականգման գործընթացից։ Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ համատեղ ջանքներով կկարողանանք ավարտել հրետակոծության հետեւանքով վնասված բնակարանների եւ շենք-շինությունների վերականգնման գործընթացը, եւ մարդիկ իրենց բնակավայրերում ամբողջությամբ կանցնեն բնականոն կյանքի»,-ամփոփեց Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930