
ԱՄՆ և Չինաստանի նախագահները առաջիկայում կանցկացնեն առաջին հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որպես նախագահ նոյեմբերի 14-ին առաջին հանդիպումը կունենա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, նախագահները հանդիպելու են Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
Երկրների ղեկավարները կքննարկեն Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կապերը պահպանելու և խորացնելու ջանքերը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտնել է, որ երկրների ղեկավարները կքննարկեն նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր: