Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երբեք սպառազինություն չեն արտահանել Ռուսաստան եւ չեն պլանավորում դա անել:
2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
Հոկտեմբերի 29-ից հետո մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններն անցել են խախտումներով, որից հետո մի քանի ՔՊ-ականներ պահանջել էին իրականացնել վերահաշվարկ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ քվեարկության ամբողջ կուրացիան ապահովել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, ում նկատմամբ կուսակցության ներսում ստեղծվել է լարվածություն։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բուհական ուղղությունների ցանկը եւ բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել եւ հաստատվել դրա կազմը: Խումբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ ուկրաինական հակամարտությունը պետք Է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով:
Նոյեմբերի 1-ին հաղորդվել էր Ռյա թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ասլան Ֆերոյանի անհետ կորելու մասին:
Երևանի «Փյունիկ»-ի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի խփած գնդակը Բրատիսլավայի «Սլովան»-ի դարպասը հավակնում է դառնալ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի լավագույն գոլը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:
Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել հետպատերազմյան փուլ և սկսել վերականգնումը։
Տրանսպորտային միջոցներում նախկինում տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը բավականին սուր ընթացք ստացավ և համապատասխան լիցենզավորված կազմակերպություններում հատկապես մայիսից սկսվեց հսկայական հերթերի կուտակումը:
Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության կեղծված ընտրությունների վերահաշվարկից հետո նորընտիր վարչության անդրանիկ նիստին առաջարկել է «Մենք ենք, մեր սարերի» մոտիվներով պատմել, թե ինչպես է ընթացել կեղծման պրոցեսը, սակայն ոչ ոք ծպտուն չի հանել։
Արցախում սպասում են, թե պետնախարար Ռուբեն Վարդանյանը կկարողանա՞ ազատվել Հայկ Խանումյանից, ում ղեկավարած նախարարության չարաշահումների փաստով քրգործ է քննվում, եւ գլխավոր դատախազն էլ ամիսներ առաջ միջնորդել էր պաշտոնից ազատել նախարարին, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ նրան հովանավորում է Փաշինյանը։
Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ օպերային թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին եւ ընդգծել, որ սա շատ կարեւոր հոբելյան է:
Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները:
Հոկտեմբերի 28-31-ին Երևանում անցկացվեց Համաշխարհային հայկական գագաթաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքի մեր հայրենակիցները։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։
Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներում մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել:
ԱԺ-ում շարունակվում են 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումները. ՈւՂԻՂ
Անցած գիշեր բուլղարա-թուրքական սահմանին գնդակոծվել Է սահմանապահ ոստիկանության համատեղ կարգախումը երկրի հարավ – արեւելյան մասում, զոհվել Է ոստիկան:
Հայաստանի ու Ադրբեջանի կողմից տեսնում ենք խիզախ քայլեր անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Բլինքեն
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7֊ին հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վաղարշապատի քրեական հետախույզները հոկտեմբերի 28-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի բնակիչ աճեցնում է կանեփ և տանը պահում թմրանյութ:
Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 7-ի առավոտյան նվազում են, քանի որ ներդրողները գնահատում են այն նորությունները, որոնք կապված են Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների հետ:
Նոյեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 000 դրամ է փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին:
ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկրներ եւ երկու տարածքներ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզի Պտղնի գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 25-ամյա Էդգար Մ.-ն:
«Twitter-ն անպայմանորեն պետք է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում