Սուրեն Պապիկյանը կպատժվի՞. ինչ-որ անձինք թռնում են Փաշինյանի գլխից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության կեղծված ընտրությունների վերահաշվարկից հետո նորընտիր վարչության անդրանիկ նիստին առաջարկել է «Մենք ենք, մեր սարերի» մոտիվներով պատմել, թե ինչպես է ընթացել կեղծման պրոցեսը, սակայն ոչ ոք ծպտուն չի հանել։

Փաշինյանն ասել է, որ վարչության կազմը փոխվում է՝ Համբարձում Մաթեւոսյանն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնում, Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը մտնում են, «իսկ մնացածի մասին հետո կխոսենք»։

ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է հետամուտ լինի եւ պատժի ընտրակեղծարարներին, ովքեր խաղացել են կուսակցության հեղինակության հետ։ Ոմանք վստահ են, որ ոչ մի ձուկ ու մուկ չի պլստալու․ առաջին պատժվողը Տրդատ Սարգսյանն էր, ում կիրակի օրն ազատեցին ՔՊ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Բայց նաեւ կասկածում են, որ կպատժվի գլխավոր «մեղավորը»՝ Սուրեն Պապիկյանը։ Իսկ եթե նա չպատժվի, Արփի Դավոյանն ու մյուսներն էլ կպլստան։ Սակայն չպատժելը մի բան կնշանակի, որ Փաշինյանը կորցրել է լծակները եւ թիմում այլեւս «ավտարիտետ» չէ՝ ինչ-որ անձինք թռնում են նրա գլխից»:

Տեսանյութեր

Լրահոս