 
                        ՌԴ քաղաքացին 660․000 դրամ էր փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն
 
                                    Նոյեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660․000 դրամ է փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        