Սերը թվեր չի ճանաչում. 76-ամյա Շերը հաստատել է սիրավեպն իրենից 40 տարով փոքր պրոդյուսերի հետ
Հայտնի երգչուհի Շերը հաստատել է սիրավեպն իրենից 40 տարով փոքր տղամարդու հետ, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքն աստղային պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի մասին է:
Աղբյուրը մանրամասնում է, որ 76-ամյա երգչուհին թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է 36-ամյա սիրելիի լուսանկարը՝ կից սրտի էմոջի:
Շերը նշել է, որ իր Էդվարդսն իրեն «թագուհու պես» է վերաբերվում: Երգչուհին, որն Էդվարդսին արդեն ծանոթացրել է ընտանիքի անդամների հետ, իրենց միջև 40-ամյա տարիքային տարբերության վերաբերյալ ասել է.«Սերը թվեր չի ճանաչում»:
Շերի խոսքով՝ իրենք առաջին անգամ հանդիպել են անցյալ ամիս Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում:
«Ես չեմ պաշտպանում մեզ: Ատողները ատելու են… դա կարևոր չէ: Մենք երջանիկ ենք և ոչ ոքի չենք անհանգստացնում»,- նշել է երգչուհին:
Պարբերականը գրում է, որ Էդվարդսը հայտնի է նրանով, որ հարաբերությունների մեջ է եղել Քանյե Ուեսթի նախկին ընկերուհու՝ 39-ամյա Էմբեր Ռոուզի հետ, որից ունի երեք տարեկան որդի:
Դեռ օգոստոսին Էմբեր Ռոուզը մեղադրել էր պրոդյուսերին 12 տարբեր կանանց հետ հարաբերություններ ունենալու և իրեն դավաճանելու համար:
Այնուամենայնիվ, Շերը անտեսել է երկրպագուների մտահոգությունները հավանական դավաճանության վերաբերյալ՝ ասելով. «Ես սիրահարված եմ, ոչ թե սիրուց կուրացած»: