
«Նրա հետ է գնում «Բարսայի» և նրա պատմության մի մասը: Մենք կկարոտենք նրան». Բուսկետսը` Պիկի մասին

Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշումը.
«Մենք կկարոտենք նրան: Ես տխուր եմ, քանի որ մենք շատ անմոռանալի պահեր ենք ապրել։ Նա շատ բան տվեց ակումբին։
Նրա հետ է գնում «Բարսայի» տարբերանշանի մի մասը, նրա պատմության մի մասը»,- ասել է «Բարսելոնայի» ավագը: