
Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում նոյեմբերի 5-ին տնկվելու է շուրջ 5000 ծառ

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին ժամը 10:30-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա, կիրականացնի ծառատունկ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից, ընդգծելով, որ կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր. հիմնվում է անտառ-տնկարկ:
Կատարվել է սանիտարական էտ, և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:
Ծառատունկին մասնակցելու են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալները, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, կառավարության անդամներ:
Ծառատունկը կմեկնարկի Մարզահամերգային համալիրի աջակողմյան հատվածից՝ ժամը 10:30-ին: