Բաժիններ՝

Պահակը դպրոցի շինարարության համար նախատեսված շինանյութը գողացել էր

Նոյեմբերի 3-ին սահմանափակ պատասխանատվության մի ընկերությունից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է Օհանավան համայնքի դպրոցի շինարարության համար նախատեսված ցեմենտ, ավազ և եվրոպատուհաններ:

Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Օհանավան համայնքի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն ընկերության պահակին:

64-ամյա օհանավանցին խոստովանել է, որ հոկտեմբերի կեսերին ինքն է գողացել ընկերությանը պատկանող շինանյութն ու եվրոպատուհանները և տեղափոխել իր բնակության հասցե:

Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930