Բաժիններ՝

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 1-ին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները երեք դեպք են բացահայտել։ Նրանք Օհանավան և Օշական համայնքներում ստուգողական գործողություններ են իրականացրել՝ Օհանավանի մի տնից հայտնաբերելով «Կալաշնիկովի» ինքնաձիգի 52 փամփուշտ, Օշականի մի տնից՝ 29 փամփուշտ՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգի։

Բացի այդ, նրանք նույն օրը Աշտարակի Երևանյան փողոցում ձերբակալել ու բաժին են տարել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում բնակվող 20-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ քաշով, և դանակ։

Դեպքերի վերաբերյալ բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: Հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930