Բաժիններ՝

Հեռակա ուսուցման ընդունելության քննություններն ավարտվել են. Դիմորդների ամենաշատ քանակը եղել է Տնտեսագիտական համալսարանում

Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփվել են և, ըստ այդմ, մայրաքաղաք Երևանի և մարզերի 22 բուհեր և բուհերի մասնաճյուղեր դիմած 3793 դիմորդից ընդունվել է 2059-ը կամ 54,3 տոկոսը:

Դիմածների և ընդունվածների թվով առաջին եռյակում Տնտեսագիտական համալսարանն է, որտեղ 519 հայտագրվածից ընդունվել է 338-ը կամ 65,1%-ը, ապա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է, որտեղ դիմել է 475-ը, ընդունվել՝ 222-ը կամ 46,7%-ը: Իսկ ԵՊՀ-ում 422 հոգուց ընդունվել է 260-ը կամ 61,6%-ը:

Ֆիզկուլտինստիտուտ դիմած 294 դիմորդից ընդունվել է 244-ը, կամ 83 %-ը, Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ դիմել է 10 հոգի, 8-ն ընդունվել են, այսինքն՝ 80%-ը:

Վանաձորի պետական համալսարան ընդունվելու համար հայտագրվել է 150 հոգի, ընդունվել են 68-ը կամ 45.3 տոկոսը:

Կարդացեք նաև

Գորիսի պետական համալսարանի հեռակա բաժնում ընդունվելու համար դիմել է 107 հոգի, ընդունվել են 55-ը կամ 51.4 տոկոսը:

Գավառի պետական համալսարան դիմել է 95 հոգի, ընդունվել են 17 հոգի կամ 17.9 տոկոսը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ դիմել է 43 հոգի, ընդունվել է 29-ը:

Հավելենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։

Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել էր 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։

Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը:

Տեսանյութեր

Լրահոս