
Դոլինան հայտնել է՝ ինչպես է բեմի վրա ուշագնաց եղել

Հայտնի երգչուհի Լարիսա Դոլինան «Պատմությունների քարավան» պարբերականի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մի անգամ ուշագնաց եղել բեմում իր ելույթի ժամանակ։ Այս մասին գրում է shantnews-ը։
Դա պատահել է նրա հետ 1983 թվականին, երբ նա հղի էր։ Այդ ժամանակ երգչուհին նկարահանվել է «Մենք ջազից ենք» ֆիլմում և միևնույն ժամանակ հանդես է եկել համերգներով։
Լարված գրաֆիկով պայմանավորված՝ ելույթներից մեկի ժամանակ Դոլինայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հենց բեմում նա ուշաթափվել է, արյունահոսություն է սկսվել։ Պտուղը չի տուժել, սակայն բժիշկները պնդել են, որ Դոլինան որոշ ժամանակով դադարեցնի գործունեությունը։