«Երբեք չենք դադարի միասին պայքարել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար և Հյուսիսային Կիպրոսի ապօրինի օկուպացիայի դեմ». Անդրեաս Կացանիոտիս
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի հերթական նիստի օրը ողջույնի խոսքով հանդես եկան Զարեհ Սինանյանը, Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն, Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարարը Անդրեաս Կացանիոտիսը:
«Ինչպես գիտեք, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը ունեն համագործակցության ձևաչափ, և մենք բոլոր բնագավառներում համագործակցում ենք՝ ներառյալ մեր սփյուռքերի հետ հարաբերություններում»,- արտերկրյա բարձրաստիճան հյուրերին ներկայացնելիս՝ պարզաբանեց Զարեհ Սինանյանը:
168.am-ն իննչպես ավելի վաղ տեղեկացրել էր, Հոկտեմբերի 28-31-ին Երևանում անցկացվում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:
Ֆոտիս Ֆոտիուն ևս ընդգծեց երեք պետությունների միջև ձևավորված ամուր հարաբերությունների մասին, ապա հիշեցրեց. «Սիրելի ընկերներ, Կիպրոսը առաջին երկիրն է, որ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ ՄԱԿ-ում 1965 թվականին: Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը 2015 թվականին քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը»:
Անդրեաս Կացանիոտիսը շեշտեց երեք պետությունների պատմական և մշակութային ընդհանրությունների մասին, ապա նկատեց, որ երբեք չենք դադարի միասին պայքարել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար և Հյուսիսային Կիպրոսի ապօրինի օկուպացիայի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում: