
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան նույնպես արգելվել է

Երեկ մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ իշխանությունների կողմից օրենքի կոպիտ խախտմամբ ու լիազորությունների վերազանցմամբ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ ճանաչելու ու նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու լուրը։
Թեմային անդրադարձել է նաև Russia Today լրատվական հոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը։
«Հայաստանին երկար տարիներ մոլի աջակցություն ցուցաբերող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելել երկրի ներկայիս պետը։ Իմը, ի դեպ, նույնպես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ գրառումը համեմելով ըստ ամենայնի Փաշինյանի հասցեին հեգնական արտահայտությամբ։