Բաժիններ՝

Սևյանը և Արոնյանը կրկին կիսել են միավորը

Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ոճ-ոքի ավարտեց պարտիան Ուեսլի Սոյի հետ: Իր պարտիայում միավորը կիսեց նաև Սամուել Սևյանը, ում մրցակիցը Ռոյ Ռոբսոնն էր:

Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 7 միավորով: Սամուել Սևյանը 6-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 12-րդը:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս