Բաժիններ՝

Կոտոպուլո Գիրոս. տնականն ավելի համեղ է ստացվում

Բաղադրիչներ

1. Պիտա – 4 հատ

2. Հավ – 200 գ

3. Հազարի տերևներ – 200 գ

4. Կարմիր սոխ – 30 գ

5. Գինու քացախ – 20 գ

6. Համեմ – 50 գ

7. Սամիթ – 30 գ

8. Սխտոր – 1 պճեղ

9. Բնական յոգուրտ – 200 գ

10. Սոյայի սոուս – 40 գ

Պատրաստման եղանակը

1. Սոուսը պատրաստելու համար 1 պճեղ սխտորը ճզմել, սամիթը և համեմը մանր կտրատել, ավելացնել մածուն, սոյայի սոուս: Ամեն ինչ լավ խառնել և դնել սառնարանը։

2. Հավի կրծքամիսը շերտատել և տապակել:

3. Կարմիր սոխն օղակաձև կտրատել և մարինացնել խնձորի քացախի մեջ (5 րոպե):

4. Պիտաների մեջ բացվածք անել և 3-4 րոպե դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը:

5. Պիտան հանել ջեռոցից և լցոնել պատրաստի բոլոր բաղադրիչներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս