
Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հոկտեմբերի 6-ին

Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քաղաքական առաջնորդների հանդիպմանը։
Պարբերականը նշում է, որ ի թիվս այլ հանդիպումների, Էրդողանը հոկտեմբերի 6-ին հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ակնկալվում է, որ Էրդողանը Փաշինյանի հետ կխոսի Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երրորդ երկրների փոխարեն Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին»,-գրում է պարբերականը։
Նշվում է, որ եվրոպացի առաջնորդները քննարկելու են ռուս-ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարն ու փախստականներին առնչվող հարցեր։