ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան իրականացրել է բալիստիկ հրթիռի հերթական արձակումը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականների:
Ըստ նրանց՝ Հյուսիսային Կորեան չպարզված տեսակի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Միեւնույն ժամանակ NHK հեռուստաալիքը հաղորդել է, որ Ճապոնիայի կառավարությունը կարծում է, թե իրականացրել է առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում. առկա է այն բանի հավանականությունը, որ այն ուղարկվում է Ճապոնիայի՝ մեծությամբ երկրորդ Հոկայդո կղզու եւ Աոմորի պրեֆեկտուրայի կողմը: Կառավարությունը կոչ է արել բոլոր բնակիչներին՝ անհապաղ ապաստան գտնել:
Ավելի ուշ հեռուստաալիքը, վկայակոչելով կառավարությանը, հաղորդել է, որ հյուսիսկորեական հրթիռը, հավանաբար, թռել է Ճապոնիայի տարածքով:
Կառավարությունը հայտարարել է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը, ամենայն հավանականությամբ, արձակվել է Խաղաղ օվկիանոսի կողմը:
Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը հաղորդել է, որ արկն արդեն ընկել է, նշում է հեռուստաալիքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: