
«Փաշինյանը դեմկտրուկ քայլ է անում՝ շատ ուղիղ ասելով, թե ինչ են իրենից պահանջում»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու ժամանոց «հարցազրույցից» հետո, որը ոչ մի բանի մասին էր և ուղղված էր իր ընտրազանգվածի ավանդական հիպնոսին, այսօր Փաշինյանը «Հայկական Ժամանակի» միջոցով քաղաքական լեզվով խոսեց իմա ընդդիմության հետ, շարունակելով Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից բացված պարտիան:
Փաստացի Փաշինյանը, սպասելով Տեր Պետրոսյանի անպատասխան մնացած օրակարգին, դեմկտրուկ քայլ է անում՝ շատ ուղիղ ասելով, թե ինչ են իրենից պահանջում:
❗️ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
❗️ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
❗️Միջանցք Հայաստանի տարածքով:
❗️Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Այս իրավիճակում պարտիայի շարունակության համար քայլի հերթը կրկին ընդդիմության դաշտում է և տեղին է հիշել ամերիկացի սենատոր Ջեյմս Ֆուլբրայթի խոսքերը՝ «Խորհրդարանի ուժը ոչ այնքան նրա մեջ է, թե նա ինչ է կարողանում անել, որքան նրա մեջ, թե նա ինչ է կարողանում կանխել»:
Հ.Գ. Քաղաքական պարապուրդ»։