Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հ1-ին. ՈՒՂԻՂ

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանւ անդրադառնալով հարցին՝ ինչու չեն հրապարակվում սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների արյդունքում զոհված հայորդիների անունները, պատասխանեց.

«44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով մենք եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների, նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է եւ անունները հրապարակվում են այնտեղ: 44-օրյայի զոհերի անունները եւս այնտեղ են հրապարակվել: Այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը, բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա: Բնականաբար, ընտանիքները տեղեկացված են: Նաեւ հաշվի առնենք, որ կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն: Նախկին փորձը հաշվի առնելով, մենք գիտենք, որ դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել: Նույնիսկ եղել է դեպք, երբ վիզուալ բարեկամները ճանաչել են, բայց ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել: Նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա ինստիտուցիոնալ գործող մեխանիզմ եւ այդ մեխանիզմը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,-ասաց նա:

Թյուրիմացություն է այն կարծիքը, որ բանակցային գործընթացի մասին միայն նեղ շրջանակում են տեղյակ։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մասին տեղեկացված են բավականին լայն շրջանակներ, այդ թվում նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, Արցախի իշխանությունները։

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը»,- նշեց Փաշինյանը։

Եթե գործողություն ասելով նկատի ունենք անվտանգությունը, ապա իմ համոզմունքը մնացել է անփոփոխ, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը։

«Քանի դեռ մենք չունենք համապարփակ խաղաղություն, մենք համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել։ Եվ հետևաբար մեր բոլոր ջանքերը, նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը։ Եթե մենք կարծում ենք, որ մեր սահմանների անձեռնմխելիությունը պիտի պաշտպանվի, այդ թվում՝ մեր բանակի ջանքերով, մեր դիվանագիտական միջոցներով, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է»,– ասաց Փաշինյանը։

Հարցին՝ գործողություններ ասելով կարող ենք նկատի ունենալ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, զենքի վաճառք, սահմանին մշտադիտարկման իրականացում, ինչպես ՄԱԿ–ում առաջարկել էր վարչապետը, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Դրանք տարբեր հարցեր են։ Պիտի ասեմ, որ մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք»։

Հարցին՝ 2020-ից հետո մշտադիտարկման մասին խոսելիս ինքը միշտ նշել է Ռուսաստանի առաքելության, կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելության մասին, մինչդեռ վերջերս վարչապետը ՄԱԿ–ում խոսեց միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին։ Հարցին, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը և եթե միջազգային դիտորդների առաքելությունը եկավ Հայաստան, ապա որն է դրա վերջնանպատակը, Փաշինյանն ասաց.

«Երբ մենք խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, նկատի ունենք կամ երկարաժամկետ, կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարևորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն համապատասխան գործողություններ։ Այս տրամաբանությունը բխում է նրանից, որ երբեք Ադրբեջանը չի ասում, որ ես խախտեցի զինադադարը։ Իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ–որ սադրանք է եղել և այլն։ Բնականաբար մենք այդ անհիմն տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք՝ քանի որ սա արդեն շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դիրքորոշումների փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ լրագրողի նշած բոլոր առաքելություններն էլ միջազգային առաքելություններ են։ Վարչապետը նշեց, որ «ոչ մեկի առաջ դուռը չենք փակում»։ «Բայց կան միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են նման դերակատարում ունենալ։ Օրինակ՝ ԵԱՀԿ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և այլն։ Նկատի ունեմ՝ դիրքորոշումների փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք երբեք չենք բացառել, օրինակ, որ ԵԱՀԿ առաքելություն կլինի»։

Խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ չկա, ԱԳ նախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Մինչ այս պահը չի եղել սեղանին դրված որևէ տեքստ: Այս մասին ՀԱնրային հեռուստաընկերությանընտված հարազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել մի քանի տարբերակ: Բնականաբար, մենք մեր պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել; Ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք փորձում ենք մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որ նաեւ ընդունելի կլինի դիմացինի կողմից: Եթե սեղանին խաղաղության փաստաթուղթ լինի, կնշանակի շատ մոտ ենք խաղաղությանը»:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր բովանդակությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Փորձեմ հնարավորնս պարզ ներկայացնել իմ բառամթերքի հիմքերը, որովհետեւ նույն զիջել-չզիջելը շատ հարաբերական են: Ես ասում եմ, որ Հայաստանը 29 800 քառակուսի կմ է, որովհետեւ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանն այդքան է: Այս արձանագրումից հետո ինչո՞ւ որեւէ մեկը պետք է ինձ անվանի դավաճան եւ ո՞վ է այդ որեւէ մեկը: Նա, ով համարում է, որ Հայաստանի տարածքը 300 000 քառակուսի կմ է, եւ մենք պետք է որեւէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 000-ին: Այստեղ կան նաեւ այդպես մտածող մարդիկ: Գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է ծովից ծով Հայաստանի գաղափարից, հետեւաբար, դա դավաճանություն է: Բայց մենք ասում ենք, որ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը: Մենք ասում ենք, որ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991-ի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման: Սա մի բաղադրիչն է խաղաղության պայմանագրի:

Կարող է հարց հնչել՝ բա եթե այդպես է, կարող էինք ավելի շուտ կնքել: Բայց մինչեւ հիմա Ադրբեջանի արձագանքը չկա, որ այո, համաձայն ենք, որ այդ հենքի վրա ստորագրենք խաղաղության համաձայնագիր: Եթե աշխատանքային մակարդակում Ադրբեջանի կողմից հստակ արձանագրվեր այս փաստը, այդ պարագայում շատ մեծ էր հավանականությունը, որ այս պահին խաղաղության պայմանագիրը ստորագրված կլիներ»:

«Մենք Արցախի նախագահի հետ անընդհատ կապի մեջ ենք, մենք շատ ենք քննարկել ու վերլուծել եւ եկել եզրակացության, որ օբյեկտիվորեն ճիշտ ընթացքը դա է: Անընդհատ, հենց մի բանակցություն է սկսվում, Արցախում լարվածություն է առաջանում, թե կարո՞ղ է մեր թիկունքի հետեւում ինչ-որ գործարք է տեղի ունենում, չնայած մենք միշտ ասել ենք, որ երբեք Արցախի թիկունքի հետեւում բան չենք անում»,- պատասխանելով հարցին՝ ինչ է լինելու Արցախի հետ հարցին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ կա նաեւ ուրիշ բան, Ադրբեջանը երբեմն ասում է՝ մենք չենք ուզում Հայաստանի Ղարաբաղի հարցը քննարկել: Մենք էլ ասում ենք՝ շատ լավ, եթե կա այդ լարվածությունը մեզ համար, ուրեմն քննարկեք Ղարաբաղի հետ: Կարծես թե ԼՂ-ի համար այս մոտեցումը կարող է լինել ընկալելի:

Այս պահին ես պաշտոնապես արձանագրում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկու օրից ԱԳ նախարարները կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Բանակցությունների ու շփումների ընթացքում դա կարող է ինչ-որ տեսք ստանալ, որը կարող է մեզ համար լինել ընդունելի: Եթե մեզ համար լինի ընդունելի, մենք կստորագրենք»:

Հարցին, թե Ադրբեջանից ի՞նչ մեսիջներ ենք ստանում, իրենք համաձա՞յն են մեզ հետ առանձին բանակցել, Արցախի հետ՝ առանձին, վարչապետն արձագանքեց.

«Ես բանակցությունների կոնֆիդենցիալ հատվածին չէի ուզենա անդրադառնալ, հընթացս կտեսնենք: Կան նրբություններ, ձեւակերպումներ կետեր, որոնք Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի: Մեր խնդիրն է այնպես անել, որ մեկնաբանությունները լինեն նույնական: Այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»:

Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերյալ քննադատություններին, նշեց.

«Վերջերս ՀԱՊԿ–ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ–ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել։ Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ–ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը կկորցնի Հայաստանը, բայց ես դրան արձագանքեցի հետեւյալ կերպ, ասելով, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ–ին, մեկ այլ ձեւակերպմամբ ասում են, որ մտավախություն կա, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, ես հակառակը ձեւակերպեցի, ասելով՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ–ը դուրս կգա Հայաստանից։ Իրականում սա ամենեւին բառախաղ չէ, սա շատ լուրջ բովանդակություն ունի, որովհետեւ ի վերջո եկեք չմոռանանք, որ ես հիմա ՀԱՊԿ–ի նախագահողն եմ, եւ ՀԱՊԿ–ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին։ Դա շատ բարդ իրավիճակ է, եւ առաջին հայացքից բառախաղ թվացող ձեւակերպումներով, կարծում եմ ամբողջ պրոբլեմատիկան ձեւակերպեցի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ աշխատանքային մակարդակով բազմիցս ՀԱՊԿ–ի ներսում խոսել է, բայց հիմա պատեհ առիթ է, հրապարակային ասել.

«Երբ նախկինում ՀԱՊԿ–ի մեր գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ՝ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, մենք շատ հստակ հավաստիացումներ ենք ստացել, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ–ի համար կարմիր գիծ է։ Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ Սոթք–Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱՊԿ–ին, ստացանք տարօրինակ մի արձագանք, որ սահմանը դեմարկացված եւ դելիմիտացված չէ, այստեղ հարց ծագեց, բա կարմիր գիծը որտեղո՞վ էր անցնում, դեռ այն ժամանակ մենք հստակ ձեւակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը, սա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ՀԱՊԿ–ի համար, որովհետեւ ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, որովհետեւ ՀԱՊԿ–ն ունի պատասխանատվություն գոտի, որը գծանշված է սահմաններով, եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, եթե չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն»։

Ռուսաստանը, Եվրոպական միությունն ու ԱՄՆ–ն յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների, Արցախի խնդրի կարգավորման մասին.

«Չի կարելի ասել, որ յուրաքանչյուրը սեփական փաթեթն ունի, բայց յուրաքանչյուրը, իհարկե, որոշակի պատկերացում ունի։ Եվ եթե պարտավորություն է դրված ինձ վրա մեր ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով, և Ձեր հարցին ի պատասխան ես պարտավոր եմ խոսել ճշմարտության լեզվով, պիտի արձանագրեմ հետևյալը, որը նորություն չէ, գուցե շատ ավելի շուտ անեի այդ արձանագրումը, նույնիսկ պատերազմից առաջ։ Ձեր նշած միջազգային սուբյեկտներից, երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս։ Այսինքն՝ նրանք, ըստ էության, նաև գուցե մի քիչ այլաբանորեն, գուցե մի քիչ դիվանագիտորեն կամ գուցե երբեմն շատ ուղիղ ասել են դրա մասին։ Եվ մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով մամուլի տեղեկություններին՝ Հնդկաստանից զենք գնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը այսօր տված հարցազրույցում ասաց.

«Սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ ես կուզեի հրապարակային քննարկել, բայց այդ հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել եւ որեւէ լրացուցիչ բան այս պահին չեմ ցանկանա ասել: Մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակը ընդլայնելու համար: Դա հեշտ գործ չէ: Հիմա մարդիկ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք էս արինք, էն արինք, էս էր տեղի ունենում, էն էր տեղի ունենում: Ես կուզեի , որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման հետ: Որովհետեւ 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման հետ չպետք է շփոթել»:

Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ այօր Պաշտպանության նախարարության՝ ԶԼՄ-ներին տրված այն պատասխանին, ըստ որի ՌԴ-ից ռազմական մատակարարումների հարցում որևէ խնդիր չունենք։

«Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ գրված է՝ Ռուսաստանի Դաշնություն, իմ հայտարարության մեջ Ռուսաստանի Դաշնության մասին ոչինչ ասված չէ, եւ որեւէ կոնկրետ երկրի անուն ասված չէ։ Ինչ վերաբերում է իմ նշած դեպքին, դա տարբերակներից մեկն է՝ կամ գումարը ետ ստանալ ու գնում անել այլ տեղից, կամ ստանալ նախատեսված սպառազինությունը»,– ասաց նա՝ ընդգծելով՝ ինչ հարկ եմ համարել՝ հայտարարել եմ, Պաշտպանության նախարարության հաղորդագրության հետ ոչ մի հակասություն չկա, որովհետեւ կան բազմաթիվ նրբություններ, որոնք բացահայտման ենթակա չեն։

Հայաստանի բանակում ո՛չ բահի, ո՛չ քլունգի, ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի խնդիր չկա, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ–ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո խոսվում էր, որ զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն, արդյո՞ք այս անցած երկու տարին բավարար չէին այդ ամենն անելու համար։

«Ես այդ բոլոր հրապարակումների արդյունքում երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել, որովհետև նպատակը եղել է մեկը, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի խնդիր պետք է չլինի։ Փակ քննարկում էր, ես գնացել եմ, ասել եմ՝ խնդրում եմ ինձ ասեք, ինչն է խնդիրը, կա՞ այդ խնդիրը, թե չկա։ Եվ արձանագրել ենք, որ այդ խնդիրը չկա։ Եվ ես ասել եմ, և էլի ասում եմ, որ այդ խնդիրը չկա»,– նշեց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս