FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթերը:
Նիկոլը հանկարծ հիշել է, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։
Վրաստանի Գլխավոր դատախազությունը եւ Եվրոպայի դատախազությունն ստորագրել են համաձայնագիր հանցավորության դեմ պայաքրի բնագավառում համագործակցության եւ օգնության շուրջ:
«Ջեքի, դու այստե՞ղ ես, որտե՞ղ է Ջեքին։ Երևի նա չի կարողացել ներկա գտնվել», – ասել է նա:
«Իրականում նա 90-ականներին ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ի չիք դարձնի ու խանգարի արցախյան հաղթանակներին։ Կան ականատեսներ, փաստեր, թեկուզ հենց Շուշիի ազատագրումը։ Հաղթանակի տանող ցանկացած քայլի նա փորձել է դեռևս այն ժամանակ խոչընդոտել։ Նույնիսկ Արցախյան հաղթանակից հետո, երբ հաղթանակած երկրի նախագահ էր, խոսում էր զիջումների մասին, խոսում էր այնպես, ինչպես հիմա խոսում է Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Ինչպես պետքարտուղար Բլինքենն էր նշել Անկախության օրվա իր ուղերձում, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
Սակրավորները այդ ամենը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժի ծառայողներին։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։
Վստահ եմ, Հայաստանում իշխանություն փոխվելուց հետո նույն ֆակուլտետի ղեկավարությունը առաջիններից մեկն է զանգելու և հրավիրելու աշխատանքի»։
Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակը համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում Ռուսաստանին միանալու հարցով անցկացված հանրաքվեները
ՀՀ ՊՆ օդաչուների պատվիրակությանն ընդունել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ: Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները:
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին Վրաստանից չվերահսկվող Աբխազիա և խստորեն դատապարտել։
Սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Սեպտեմբերի 28-ին ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։
Նոր պահանջներին բավարարելու դեպքում ուսուցիչներին կտրվի մինչև 50 % հավելավճար ստանալու հնարավորություն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում կայացրեց:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից, քանի որ կասկած չունեին, որ բացարձակ հաղթանակ են տանելու Չարենցավանում, Բերդում, Ալավերդիում:
Վերջին շրջանում խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ՝ դժգոհելով, թե այս կամ այն ԲԿ-ում իրենց տեղեկացնում են, որ «պետպատվերը սպառվել է»:
Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:
Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։
3 միլիարդ դրամ՝ անցած տարի ասֆալտած ճանապարհը նորից ասֆալտապատելու համար
Ադրբեջանական ստորաբաժանումը ՀՀ-ում է, իսկ Փաշինյանը քննարկում է աշխատավարձ, թոշակ բարձրացնելու հարցը
Պետական պարտքը վերջին տարիներին շատ արդյունավետ է կառավարվել. Մհեր Գրիգորյան
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց 2023թ. Պետական բյուջեի նախագիծը՝ նկատելով, որ այն պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնք պետք է իրականացվեն 2023 թվականի ընթացքում՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նշեց, որ Ադրբեջանի գործողությունները նաև Հայաստանում բնականոն կյանքը խաթարելու միտում ունեն: Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի, քանի որ հանրությունը լարվածությամբ, անընդհատ սպասում է լուրերի և ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է կյանքի և աշխատանքի բնականոն ցիկլից:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: