ՔՊ-ում «մանթրաժ» են ընտրությունների արդյունքներից, բացի մեկից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից, քանի որ կասկած չունեին, որ բացարձակ հաղթանակ են տանելու Չարենցավանում, Բերդում, Ալավերդիում: Նշենք, որ ընտրական գործընթացին ներգրավվել էին ոչ միայն ՀՀԿ-ի նախկին բոլոր «տասովշչիկները», այլ նաեւ քրեական հեղինակություններ, ովքեր ամեն ինչ արել են, որ ՔՊ-ն հաղթի: Ու թեեւ ծանր են տարել պարտությունները, սակայն իրենց մխիթարում են Սիսիանում գրանցած բարձր արդյունքներով։

Իշխող ուժի համար առաջնայինը Սիսիանն է եղել, որտեղ 8 մանդատ վերցնելն առաջիկայում փորձելու են իբրեւ քարոզչական դրոշակ օգտագործել` այն համատեքստում, որ չնայած թուրքը հասել է Սիսիան, նստած է Իշխանասարում, բայց ժողովուրդն իրենց նախընտրել է նախկիններից։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն Սիսիանում թեպետ «50+1» չի հավաքել, բայց ձայներով առաջին տեղում է։ Իսկ Սիսիանի համայնքապետի ընտրությունը կախված է 1 ձայնից եւ «Ապրելու երկիր» կուսակցությունից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930