Մալականի այգու հարևանությամբ հայտնաբերվել է կասկածելի պարկ, որում եղել է մի ամբողջ զինանոց
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի Մալականի այգում՝ «Արաբկիր» զբոսայգուց դեպի եկեղեցի տանող ճանապարհահատվածում տեղադրված աղբարկղի մոտ, կասկածելի պարկ կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ինժեներական ջոկատի ծառայողները, բացելով պարկը, այնտեղ հայտնաբերել են ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 հատ էլ․դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։
Սակրավորները այդ ամենը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժի ծառայողներին։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: