Բաժիններ՝

Ռուսաստանը Հայաստանի հետ միասին սգում է 2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

2020 թվականի ողբերգական իրադարձությունների մեկնարկի հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհվածների ընտանիքների հետ, ապաքինում մաղթում վիրավորներին։ Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար։

Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս