Նախամոլորակային սկավառակի ներսում հայտնաբերվել է Նեպտունի չափի մոլորակ
Նախամոլորակային սկավառակի ներսում հայտնաբերվել է Նեպտունի չափի մոլորակ
Հարվարդ-Սմիթսոնյան ինստիտուտի աստղագետները նոր միջոց են մշակել նախամոլորակային սկավառակների ներսում ձևավորվող մոլորակների որոնման համար: Նրանք կարողացել են բացահայտել Նեպտունի կամ Սատուրնի չափի երիտասարդ մոլորակի գոյության նշանները նման սկավառակի ներսում: Հետազոտության արդյունքները հրապարակված են The Astrophysical Journal Letters ամսագրում:
Գիտնականները Չիլիի ALMA ռադիոինտերֆերոմետրի միջոցով դիտարկել են LkCa 15 նախամոլորակային սկավառակը, որը գտնվում է Երկրից 518 լուսատարի հեռավորության վրա՝ Ցուլ համաստեղության ուղղությամբ։ Աստղից մոտ 42 աստղագիտական միավոր, մոտ 42 անգամ ավելի, քան Արեգակից Երկիր հեռավորությունը, աստղագետները գտել են փոշու օղակ, որի ներսում պտտվում էին նյութի երկու առանձին կուտակումներ և աղեղներ: Դրանք գտնվում են միմյանցից 120 աստիճանի անկյունային հեռավորության վրա։
Երկու կույտերը գտնվում էին Լագրանժի L4 և L5 կետերում, և նրանց միջև կար մի մոլորակ, որն առաջացրել է փոշու կուտակումներ։ Արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդ երկնային մարմնի տարիքը հասնում է ընդամենը 1-3 միլիոն տարվա։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ M.Weiss / Center for Astrophysics / Harvard & Smithsonian