
Գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության, Հատիսի, Շինարարների, Լուսավորության փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» -ից, գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: