
Գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Ա․Կ․ Կազ» և «Նորաշ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ միաժամանակ նշելով, որ նույն նպատակով սեպտեմբերի 8-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գազասպառողների գազամատակարարումը: