
ՉԼ. A, B, C, D խմբերում կկայանան անդրանիկ տուրի խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի առաջին տուրի հանդիպումները:
A խմբում «Այաքսը» կընդունի «Ռենջերսին», «Նապոլին»` «Լիվերպուլին»:
B խմբում Լևերկուզենի «Բայերն» արտագնա խաղում ուժերը կչափի «Բրյուգեի», իսկ «Պորտուն»` «Ատլետիկոյի»:
C խմբում «Ինտերը» Միլանում կխաղա «Բավարիայի» հետ, Կատալոնիայում «Բարսելոնան» կփորձի գերազանցել «Պլզենին»:
D խմբում «Ֆրանկֆուրտի» մրցակիցը «Սպորտինգն» է, «Տոտենհեմինը»` Մարսելի «Օլիմպիկը»:
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: