Ինչպես դանդաղեցնել մաշկի ծերացումը. խորհուրդներ սննդաբանից
Սննդաբան Իրինա Պիսարյովան Ura.ru-ին տված հարցազրույցում անվանել է մեթոդ, որը կօգնի դանդաղեցնել մաշկի ծերացումը։ Նրա խոսքով՝ դրան կարելի է հասնել, եթե ամբողջությամբ հրաժարվեք ռաֆինացված շաքարից։ Բացի այդ, դա կօգնի ազատվել ավելորդ քաշից, նվազեցնել շաքարախտի ու հիպերտոնիայի առաջացման վտանգը, բարելավել անոթների վիճակը։
«Եթե մարդը դադարի ռաֆինացված շաքար և այն պարունակող մթերքներ օգտագործել, ապա ավելորդ քաշի բնական նվազում կլինի։ Հեշտ կլինի վերահսկել մարմնի քաշը, քանի որ քաղցր սնունդը կարճ ժամանակով հագեցնում է օրգանիզմը։ Շաքարի ընդունման միանշանակ կրճատումը կարգավորում է արյան ճնշումը և նվազեցնում հիպերտոնիայի վտանգը»,- ասել է մասնագետը։
Նա հավելել է, որ մարդիկ, ովքեր սովոր են շատ քաղցրավենիք չուտելուն, ավելի երկար են ֆիզիկապես ակտիվ մնում, դեմքի գույնն ավելի լավն է, իսկ կնճիռները շատ ավելի ուշ են հայտնվում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ անհնար է ամբողջությամբ հրաժարվել շաքարից, քանի որ գլյուկոզան օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն է։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Kalos Skincare, unsplash