Սննդաբանը զգուշացրել է մրգերի չափից ավելի օգտագործման վտանգների մասին
Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Դարիա Ռուսակովան URA.RU-ին տված հարցազրույցում խոսել է մրգի չափից ավելի օգտագործման վտանգների մասին։
Նրա խոսքով, մրգային թթուների ավելցուկը կարող է գրգռիչ ազդեցություն ունենալ աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա։ «Ստամոքսի և աղիների քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ դա կարող է սրացում առաջացնել։ Դա կարող է լինել թթու խնձորից, սալորից»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է նա:
Ռուսակովան բացատրել է, որ օրգանիզմը չի կարողանում հաղթահարել այդքան մանրաթելերը։ Նա նաև հորդորել է մրգերն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ։