Մխիթարյանը՝ մահվան խմբում․ ովքե՞ր են ՉԼ խմբային փուլի ֆավորիտները
2022 թվականի Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո հայտնի դարձան խմբերը, որոնք արդեն սեպտեմբերից կպայքարեն ամենակարևոր գավաթի համար։
Այս տարի խմբային փուլը կսկսվի սեպտեմբերի 6-ին, այլ ոչ հոկտեմբերին, քանի որ նոյեմբերից մեկնարկելու է Աշխարհի առաջնությունը։
A խումբ․ «Այաքս», «Լիվերպուլ», «Նապոլի», «Գլազգո Ռեյնջերս»
Հինգ մրցաշրջանի ընթացքում Եվրոպայում զգալի հաջողություններ գրանցելուց հետո Էրիկ տեն Հագը հեռացավ «Այաքսից», իսկ թիմը գլխավորեց Ալֆրեդ Շրյոդերը, ով ղեկավարում էր «Հոֆենհայմը» և մինչ այդ օգնական էր «Այաքսում» և «Բարսելոնայում»։ Նա խաղում է «Այաքսի» ծանոթ բարձր պրեսինգային ֆուտբոլ, սակայն ստիպված է լուծել Լիսանդրո Մարտինեսի, Անդրե Օնանայի, Սեբաստիան Հալերի, Նուսար Մազրաուիի, Էնթոնիի և Ռայան Գրավենբերի բացակայություն: Վրացի հրաշամանուկ Խվիչա Կվարացխելիայի աջակցությամբ՝ «Նապոլին» միշտ էլ դժվար մրցակից է, իսկ «Ռեյնջերսում» մթնոլորտը, որը 12 տարի անց խմբային փուլ է վերադառնում, հազիվ թե պակաս բուռն լինի:
Ամեն դեպքում, խմբում կա ակնհայտ ֆավորիտ՝ «Լիվերպուլը», ով ոչ այնքան հստակ է սկսել մրցաշրջանը, բայց դժվար թե շատ մեծ խնդիրներ ունենա խմբային փուլում։
B խումբ․ «Պորտու», «Ատլետիկո», «Բայեր», «Բրյուգե»
B խմբին պակասում է աստղային ուժը, բայց դա լրացվում է ինտրիգով: Սերխիո Կոնսեյսաուի «Պորտուն» վերջին տարիներին դարձել է անհարմար մրցակից՝ նախորդ մրցաշրջաններից մեկում դուրս թողնելով «Յուվենթուսին»: Պորտուգալիայի առաջնությունը մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտ տվեց այս ամառ։ «Պորտուից» վեց խաղացողներ հեռացան, այդ թվում՝ Ֆաբիո Վիեյրան՝ «Արսենալ», իսկ չորս խաղացողներ ժամանեցին։ Այս փոփոխություններից մարզավիճակը կարծես չի տուժել՝ երեքից երեք հաղթանակ առաջնությունում: «Ատլետիկոյի» դեպքում այս մրցաշրջանում կրկին կարևոր հարց է առաջանում՝ արդյո՞ք Դիեգո Սիմեոնեն կարող է անցնել ավելի առաջադեմ ոճի և շատ առաջընթաց ունենալ Չեմպիոնների լիգայում: Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և հիմնականում պահպանեց այդ թիմը, սակայն այս մրցաշրջանը սկսվեց չորս անընդմեջ պարտությամբ: «Բրյուգեն» Բելգիայի չեմպիոն է, բայց այն բանից հետո, երբ Կարլ Հոֆկենսը փոխարինեց Շրյոդերին որպես մարզիչ, կարծես թե սա անցումային մրցաշրջան է լինելու:
C խումբ․ «Բավարիա», «Բարսելոնա», «Ինտեր», «Վիկտորիա Պլզեն»
Անկասկած, ամենաինտրիգային խումբը՝ մահվան խումբը։ «Բարսելոնայի» համար «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երկու անգամ հաղթել էր նրանց խմբային փուլում և 2020 թվականի քառորդ եզրափակիչում 8:2 հաշվով, կարևոր փորձություն է: Տարիների լճացումից հետո «Բարսան» կարող է պատրաստ լինել նորից մրցելու էլիտայի հետ՝ Ռոբերտ Լևանդովսկու, Ռաֆինյայի, Ֆրանկ Կեսյեի, Անդրեաս Քրիստենսենի և Ժյուլ Կունդեի օգնությամբ: «Ինտերը» հաղթեց «Բարսային» և «Բավարիային» 2010 թվականի չեմպիոնության ճանապարհին և կրկնեց Ռոմելու Լուկակու-Լաուտարո Մարտինես համագործակցությունը: «Ինտերի» հետ մահվան խմբում կպայքարի նաև Հենրիխ Մխիթարյանը։ «Բավարիան» պայմանագիր է կնքել Սադիո Մանեի և Մաթիաս դե Լիգտի հետ, որպեսզի մրցաշրջանը սկսի երեքից երեք հաղթանակով, սակայն տնային մարզավիճակը հազվադեպ է խնդիր առաջացնում: Խմբում բացահայտ աութսայդեր է Չեխիայի չեմպիոն «Վիկտորյա Պլզենը»:
D խումբ․ «Այնտրախտ Ֆրանկֆուրտ», «Տոտենհեմ», «Սպորտինգ», «Մարսել»
«Տոտենհեմը» ունի մարզադաշտ, մարզիչ, և Ռիչարլիսոնի, Իվ Բիսումայի և Իվան Պերիշիչի հայտնվելով, նրանք այժմ կարող են կրկին լուրջ մարտահրավեր նետել։ «Անդերլեխտը» նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում զբաղեցրեց 11-րդ տեղը, իսկ այս մրցաշրջանում դեռևս անկայուն է հանդես գալիս։ Անցած մրցաշրջանում «Սպորտինգը» հետ էր մնում «Պորտուից» վեց միավորով, իսկ այս մրցաշրջանում արդեն 3:0 հաշվով պարտություն է կրել: Դրան գումարած՝ առաջին օրը «Բրագայի» հետ ոչ-ոքին (3:3), ինչից հետո լուրջ մտահոգություններ են առաջանում Ռուբեն Ամորիմի թիմի հետ կապված: Անցած մրցաշրջանում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո «Մարսելը» ծախսեց 60 միլիոն ֆունտ՝ Ալեքսիս Սանչեսին, Ջորդան Վերետային, Չանսել Մբեմբային և Մատեո Գենդուզիին գնելու համար:
E խումբ․ «Միլան», «Չելսի», «Զալցբուրգ», «Դինամո Զագրեբ»
11 տարվա մեջ առաջին անգամ Սկուդետտոն նվաճելն առաջին քայլն էր «Միլանի» վերադարձի համար։ Հաջորդը եվրոպական առաջընթացն է, բայց 10 տարի է անցել այն պահից, երբ «Միլանը» վերջին անգամ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Դիվոկ Օրիջին և Չարլզ դե Կետելարդը ժամանել են հարձակմանն աջակցելու համար, բայց ամենակարևոր տրանսֆերային իրադարձությունը կարող է լինել Ֆրենկ Կեսյեի հեռանալը: «Չելսին» արդեն այս մրցաշրջանում շատ անկայուն է և շատ տարբեր տրանսֆերներ իրականացրեց: Թիմը, կարծես, լուծեց գլխավոր խնդիրներից մեկը՝ հետևողական հարձակվողի բացակայությունը։ «Չելսին» տրանսֆերային պատուհանի վերջին օրը գնեց Օբամեյանգին։ «ՌԲ Զալցբուրգն» անցյալ մրցաշրջանում առաջին անգամ վերջին 16 թիմերի շարքում էր, բայց նրանց գոյությունը մնում է սիզիփյան՝ նրանք թիմ են կառուցում, հետո վաճառում իրենց լավագույն տաղանդներին՝ այս ամառ հեռացան 10 խաղացողներ։ Զագրեբի «Դինամոն» մնում է շատ անկայուն՝ նրանք հաղթել են Խորվաթիայի վերջին 17 առաջնություններից 16-ում, բայց խմբային 36 հանդիպումներից միայն երեքում են հաղթել:
F խումբ․ «Ռեալ Մադրիդ», «ՌԲ Լայպցիգ», «Շախտյոր Դոնեցկ», «Սելթիկ»
F խմբի ամենաուշագրավ կողմը, թերևս, այն է, որ, չնայած պատերազմին, «Շախտյորը» կարող է մասնակցել լիգային՝ խաղալով Վարշավայում և կորցնելով մեծ թվով խաղացողների այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն թույլ տվեց նրանց խզել պայմանագրերը: Հատկապես հետաքրքիր իրադարձություն կլինի ներկայիս գավաթակիր Մադրիդի «Ռեալի» այցը։ Թե որքան լավն է Մադրիդը, մնում է անհասկանալի: Անցած մրցաշրջանում նրանց հաջողությունը թվում էր ոչ թե մեծ ծրագրի, այլ Կարիմ Բենզեմայի կարիերայի փայլուն ավարտի, դարպասապահ Տիբո Կուրտուայի սխրանքների և անողոք ինքնավստահության արդյունք: Կազեմիրոն հեռացավ, իսկ Աուրելիեն Չուամենին և Անտոնիո Ռուդիգերը ժամանեցին: «Ռեալը», կարծես, շարունակում է մնալ լավ մարզավիճակում։ «ՌԲ Լայցպիգը» կորցրեց Նորդի Մուկիլեին և Թայլեր Ադամսին և ձեռք բերեց Տիմո Վերներին, բայց նա դժվար մեկնարկ ունեցավ՝ երեք խաղում վաստակելով ընդամենը երկու միավոր։ «Սելթիկը», Անժե Պոստեկոգլուի գլխավորությամբ զգալի առաջընթաց գրանցելով, ունի մեկ-երկու նշանավոր հաղթանակի և գուցե նույնիսկ երկրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն:
G խումբ․ «Մանչեսթեր Սիթի», «Սևիլիա», «Բորուսիա Դորտմունդ», «Կոպենհագեն»
Այս խմբում ամենասպասված պահը Էրլինգ Հոլանդի և Դորտմունդի «Բորուսիայի» հանդիպումն է՝ Հոլանդը հենց դորտմունդյան ակումբից տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Նա պայմանագիր է կնքել հիմնականում Չեմպիոնների լիգան հաղթելու համար, քանի որ «Սիթին» փորձում է ավելի շատ հարձակողական ուժ ունենալ մրցակիցների դարպասներին սպառնալու համար։ Դորտմունդը, որը Հոլանդին փոխարինեց Սեբաստիան Հալերով և Էնթոնի Մոդեստով, շարունակում է անհետևողական մնալ Յուրգեն Կլոպի նախկին օգնական Էդին Թերզիչի օրոք: «Սևիլիան» անցած մրցաշրջանում որոշ ժամանակ պայքարում էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսի համար, սակայն «Օսասունայից» կրած պարտությունը, իսկ հետո «Վալյադոլիդի» հետ ոչ-ոքին ցույց է տալիս, որ կրկնությունը քիչ հավանական է։ «Կոպենհագենը» վեց տարվա դադարից հետո վերադարձավ խմբային փուլ։
H խումբ․ ՊՍԺ, «Յուվենթուս», «Բենֆիկա», «Մաքաբի Հայֆա»
«Բենֆիկայի» որակը որոշելու է H խումբը: Ռոջեր Շմիդտի թիմը տպավորիչ մեկնարկ ունեցավ մրցաշրջանում` փլեյ-օֆֆում դուրս թողնելով «Միդտիլանդին» և Կիևի «Դինամոյին» ընդհանուր 12:2 հաշվով: ՊՍԺ-ն իր առաջին երեք խաղերում 17 գոլ է խփել, և Լիոնել Մեսսին կարծես թե վերականգնել է իր ուժերը: Բայց Լիգա 1-ի մրցակիցները եվրոպական մրցումների ամենաբարձր մակարդակը չեն: «Յուվենթուսը» հուսահատ է ցանկանում վերադառնալ իր նախկին փառքին՝ վերջին երկու մրցաշրջաններից յուրաքանչյուրում զբաղեցնելով չորրորդ տեղը: Ժամանել են Պոլ Պոգբան, Անխել Դի Մարիան և Ֆիլիպ Կոստիչը, իսկ Մատեյս դե Լիգտը, Աարոն Ռեմսին և Պաուլո Դիբալան հեռացել են: «Մաքաբին Հայֆան», որը 13 տարվա ընթացքում առաջին անգամ հանդես կգա խմբային փուլում, խմբի աութսայդերն է։
Սիրարփի Աղաբաբյան