Ինչպես տանը պատրաստել կրեմ-բրյուլե
Բաղադրիչներ
1. Ձվի դեղնուց – 2 հատ
2. Շաքարավազ – 2 ճ/գ
3. Սերուցք 33% – 120 մլ
4. Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Ձվերը խառնել շաքարավազին, արագ խառնել, չհարել:
2. Սերուցքը լցնել կաթսայի մեջ, վրան վանիլին ավելացնել, չեռացնել: Քամել մանր մաղի միջով։
3. Դեղնուցները խառնել սերուցքի հետ, լցնել կաղապարների մեջ:
4. Ջեռոցը տաքացնել 120 աստիճան: Կրեմ-բրյուլեի կաղապարները դնել խորը թխման ամանի մեջ և տաք ջուր լցնել մեծ թխման ամանի մեջ:
5. Թխել մոտ մեկ ժամ: Հանել և երեք ժամ դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը