Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նամակ Օնիկ Գասպարյանին
Բրյուսելում օգոստոսի 31-ին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից և օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստից հետո Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Հայաստանում կանցկացվեն Մոսկվայի 875-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ին Երևանում: Միջոցառումները նախաձեռնել է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը։
Ռուսաստանը բարեխղճորեն կկատարի Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք պարենամթերքի մատակարարումների իր պարտավորությունները, չնայած ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չեն ցանկանում վերացնել ռուսական արտահանման սահմանափակումները եւ դրանով իսկ խանգարում են պարենամթերքի գների նվազմանը համաշխարհային շուկայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Կինշչակը:
«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգմամբ պայմանավորված սեպտեմբերի 2-ից դեկտեմբերի 25-ը անցումը փակ է լինելու: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՌՈւՀ-երի շրջանավարտների ավարտական արարողությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաջիփ Էրդողանը կայցելի Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա և Խորվաթիա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բելգրադում «Բաց բալկանյան նախաձեռնություն» գագաթնաժողովի ժամանակ:
Օգոստոսի 25-ից հետո Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում, Աղավնո և ներքին Սուս գյուղերում այլևս որևէ հայ չկա, նրանք բոլորը տեղահանվել էին։ Մինչև տեղահանվելը՝ օգոստոսի 5-ին, Արցախի տարածքային կառավարման նախարարն այցելել էր Բերձոր քաղաք, հանդիպել գյուղերի բնակիչների ու ղեկավարների հետ և հորդորել մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ այդ տարածքներից, քանի որ այն անցնելու է թշնամու հսկողության տակ։
Կատարվում է նախաքննություն:
Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Հերաթի նահանգի մզկիթում, որի հետեւանքով զոհվել է մզկիթի իմամը:
ԱԺ-ում սեպտեմբերի 1-ից սկսած, եթե պատգամավորների օգնականները, փորձագետներն առավոտյան ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն ներկա չլինեն ԱԺ շենքում, ապա նրանց նկատմամբ կկիրառվեն կարգապահական տույժեր։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2022 թ. սեպտեմբերի 1-ից բարձրացրել է ակադեմիական կազմի աշխատավարձերը:
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող սարերի վրա շուրջ 1.5 տարի դիրքավորված ադրբեջանցի զինված ծառայողները հերթական սադրանքին են դիմել՝ այրել են գյուղի խոտհարքները։
Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտի։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կազմել է 404.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով:
N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:
Պակիստանում հեղեղումների զոհ է դարձել 1208 մարդ: Այդ մասին գրում է Dawn թերթը՝ վկայակոչելով Աղետների հետեւանքների դեմ աշխատանքի ազգային վարչությանը: Տուժած է համարվում 6082 մարդ: Զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 19-ով: Բժիշկները նախազգուշացնում են առավել տուժած շրջաններում հիվանդությունների, մասնավորապես, մաշկային եւ աղիքային ինֆեկցիաների, բռնկումների մասին: Հեղեղումները պայմանավորված են գետերի վարարումներով, որտեղ ջրի մակարդակը […]
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնել են ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։
Հայաստանի ամերիկյան համալսարանում սեպտեմբերի 2-ին ժամը 09:40-ին մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը:
Բոլոր նախաձեռնությունների մեկնարկը տրված է, իսկ ծրագրերի հիմքում քաղաքի համաչափ զարգացման սկզբունքն է:
Արտաշատցիները փակել են Երևան-Արտաշատ ճանապարհը։ Արտաշատցիները դժգոհում են ոռոգման պայմանների բացակայությունից, նշում են՝ լոլիկը փչացել է, ջուր չկա: «Թող տեսնեն՝ ինչ օր է ընկել պոմիդորը։ Չորս-հինգ օր է՝ ջուր չեն տալիս, վերջը ի՞նչ է լինելու դրա» ,- նշեց արտաշատցիներից մեկը։ Աղբյուր` Փաստինֆո
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սոչիի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի:
Ես մշտապես ասել եմ տարիների ընթացքում և հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը: Երկրորդ՝ եթե Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ունենան ցամաքային սահման, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանա անվտանգության հզոր երաշխիքներ:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ եկել է Եվրամիության երկրներին մատակարարվող ռուսական գազի գների առավելակետ սահմանելու ժամանակը: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
Նրա տեղեկատվությամբ, այրվում է ալպյան գոտու մերձակա սաղարթավոր անտառի ստորին շերտը: Հրդեհը Շիլդա գյուղի մերձակայքում առաջացել է նախօրյակին:
Բոլոր տները համապատասխան գույքով ու կահավորմամբ շահագործման կհանձնվեն առաջիկա հունվարին:
Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերին:
Արցախի Հանրապետության հռչակման կարևորության, 31-ամյա փորձությունների և զրկանքների, ձեռքբերումների ու կորուստների մասին պաշտոնական և ոչ պաշտոնական բազմաթիվ մեկնաբանություններ են արվելու օրվա առթիվ, հնչելու են դատապարտող և սատարող խոսքեր, հայի կամքից է խոսվելու, միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր են վկայակոչվելու՝ ճիշտ այնպես, ինչպես նախքան 2020 թվականը կամ գուցե՝ աննշան տարբերությամբ։