Արգենտինայում փորձել են գնդակահարել փոխնախագահ Կիրշներին

Բուենոս Այրեսում մահափորձ են կատարել Արգենտինայի փոխնախագահ Կրիստինա Կիրշների դեմ. նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել է: Այդ մասին հաղորդել է The Guardian բրիտանական հրատարակությունը:

Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ կողմնակիցների հետ Կիրշների հանդիպման ժամանակ: Մահափորձի պահի տեսագրությունում երեւում է, որ տղամարդն ատրճանակը ուղղել է փոխնախագահի դեմքին, բայց չի կրակել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, որոնց վկայակոչում է The Guardian-ը, կրակոցը կարող էր չստացվել:

Հրատարակությունը նշում է, որ մահափորձ անողը 35-ամյա բրազիլացի է, որը ձերբակալվել է տեղում:

«Մարդը, որին ճանաչել են մերձակայքում գտնվողները, եւ ում մոտ զենք է եղել, ձերբակալվել էանվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Նրանք տղամարդուն մի կողմ են տարել, գտել զենքը, եւ այժմ այն պետք է հետազոտվի»,- անվտանգության նախարար Անիբալ Ֆեռնանդեսը հայտարարել է տեղական կաբելային C5N նորությունների գործակալությանը:

Նա նշել է, որ առայժմ զգույշ է լինելու մանրամասնությունների հարցում մինչեւ ավելի ստույգ տվյալներ ստանալը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս