«Պաշտոնական Երևանը բրախում է Արցախը՝ այն թողնելով Ռուսաստանի կամ բախտի հույսին, կամ Ադրբեջանին՝ հոշոտելու». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բրյուսելյան հանդիպումը, ինչպեսև կանխատեսում էի, Նիկոլի համար դառնում է Արցախից վերջնականապես հրաժարվելու հիմքը։

Սրիկաների կառավարության կայքում սեփական ժողովրդին ֆռռացնելու նպատակով ոչ մի բան չասող հաղորդագրությունից հետո Շառլ Միշելը տարածեց իր ամփոփագիրը, որից մի պարբերություն ներկայացնում եմ ձեզ։

1. Փաստորեն, Ադրբեջանի պահանջը կատարվում է. կողմերը սկսում են «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստումը, իսկ ԱԳ նախարարները մեկ ամսվա ընթացքում պիտի հանդիպեն, որպեսզի աշխատեն տեքստի նախագծերի վրա։

2. Նշված պարբերության մեջ ակնհայտ է, որ այդ համաձայնագիրը չի վերաբերելու Արցախի հիմնախնդրին, այսինքն՝ պաշտոնական Երևանը բրախում է Արցախը՝ այն թողնելով Ռուսաստանի կամ բախտի հույսին, կամ Ադրբեջանին՝ հոշոտելու։

3. Ի դեպ, եթե նախորդ հանդիպման հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձել էր «Ղարաբաղ», ապա հիմա ընդհանրապես որևէ հիշատակում չկա, ինչն ամբողջությամբ կրկին արտահայտում է Բաքվի տեսակետը։

Ամփոփելով՝ սա պետական դավաճանության հերթական արարն է»:

Տեսանյութեր

Լրահոս