Բաժիններ՝

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգապետը եռօրյա այցով ժամանել է Թայվան

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի հանրապետական նահանգապետ Դագ Դյուսին եռօրյա այցով Թայվան է ժամանել առեւտրական հարաբերություններն ամրապնդելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Fox News-ը: «Արիզոնան հիանալի հարաբերություններ ունի Թայվանի եւ Կորեայի Հանրապետության հետ: Մեր առեւտրական առաքելության նպատակն այդ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելն է՝ ամրապնդել, ընդլայնել եւ ապահովել դրանց փոխշահավետ բնույթը»,-հեռուստաալիքը մեջբերում է Դյուիսիի խոսքը:

Ըստ նրա՝ «Արիզոնայի նահանգն ամուր տնտեսական գործընկերային հարաբերություններ ունի, որոնց հիման վրա՝ տեխնոլոգիաներ ու արտադրություն, հատկապես կիսահաղորդիչների ինդուստրիայում»: Իր եռօրյա այցի ընթացքում Արիզոնայի նահանգապետը պլանավորում է հանդիպել կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուի եւ ԱՄՆ-ի դեսպան Ֆիլիպ Գոլդբերգի հետ:

Թայվանից հետո Դյուսին նաեւ մտադիր է այցելել Հարավային Կորեա: Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել էր Թայվան, եւ դա առաջացրել է Չինաստանի կտրուկ բացասական արձագանքն ու լարվածության աճ ստեղծել Թայվանի նեղուցում: ՉԺՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի վարչակազմի այդ գործողությունները որակել է որպես սադրիչ, որոնք խախտում են Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Պեկինը խոստացել է «վճռական, հզոր եւ արդյունավետ» միջոցներ ձեռնարկել: Այցերին ի պատասխան Չինաստանը Թայվանի շրջանում անցկացրել է մի շարք զորավարժություններ՝ մարտական հրաձգություններով եւ հրթիռային արձակումներով:

ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով հայտարարում է այն մասին, որ հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նախօրյակին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հավաստել է, որ Վաշինգտոնը կշարունակի «անվտանգության բնագավառում» օգնություն ցուցաբերել Թայվանին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո Չինաստանի կողմից կղզու մերձակայքում ռազմական գործունեության ակտիվացման պայմաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս